Միջազգային

Բուլղարիան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել 10 ռուս դիվանագետների

Բուլղարիան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել 10 ռուս դիվանագետների

Բուլղարիայի ԱԳՆ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել 10 ռուս դիվանագետի։ Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է Բուլղարիայում ՌԴ դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան։ «Տասը դիվանագետներ հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»։

Ձևակերպումը սովորական է՝ «կարգավիճակի հետ անհամատեղելի գործողություններ»։ Մենք դա ընկալում ենք որպես ծայրահեղ անբարյացակամ արարք և մեզ իրավունք ենք վերապահում պատասխան տալ»,- ասել է դիվանագետը։ Բուլղարիայի ԱԳՆ-ից ТАСС-ին հայտնել են, որ դիվանագետները 72 ժամ ունեն՝ հանրապետության տարածքը լքելու համար։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական