Ուղևորությունների նպատակը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումն է: Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշին ուրբաթ օրը Տոկիոյում կայացած ասուլիսում հայտարարել է մարտի 18-21-ը Թուրքիա և ԱՄԷ այցելելու մտադրության մասին մասին։
«Մարտի 18-21-ը նախատեսված է իմ այցը Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ: Այցի նպատակն է՝ քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, կայունացնել նավթի համաշխարհային գները և ամրապնդել հարաբերություններն այդ երկրների հետ»,- ասել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը։
Ավելի վաղ՝ Ճապոնիայի վարչապետ Հիրոկազու Մացունոն լրագրողներին ասել էր, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մարտի 19-21-ը կայցելի Հնդկաստան և Կամբոջա: