Սոցիալական հարցերի նախարար Լենա Հալենգրենն ասել է, որ Ուկրաինան ունի պատվաստումների ցածր ցուցանիշ. բնակչության մեկ երրորդից ավելին է պատվաստվել երկու չափաբաժինով։ Շվեդիայի կառավարությունը 21 միլիոն կրոն (2,23 միլիոն դոլար) է հատկացրել՝ ուկրաինացի փախստականներին COVID-19-ի դեմ պատվաստելու համար։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Սոցապ նախարար Լենա Հալենգրենը։
«Ուկրաինայում պատվաստումների ծածկույթը ցածր է: Բնակչության մեկ երրորդից ավելին է պատվաստվել երկու դեղաչափով, և հրամայական է, որ, որքան հնարավոր է շուտ, պատվաստվեն Շվեդիա ժամանող մեծաքանակ մարդիկ», - բացատրել է նա: Առողջապահության նախարարությունը ուկրաիներենով տեղեկատվական նյութ է պատրաստել, թե ինչպես է իրականացվում պատվաստումը։ Մի շարք ռեգիոններում փախստականների համար տեղի կունենան նաև իրազեկման միջոցառումներ։ Պատվաստանյութն առաջարկվում է 12-ից բարձր տարիքի բոլոր միգրանտներին։
Նախարարը հայտարարել է նաև ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում բժշկական օգնություն ուղարկելու մասին։ Դրանք կարող են լինել ներարկիչներ և պաշտպանիչ նյութեր (ձեռնոց, դիմակ), իսկ կոնկրետ կարիքների հարցը որոշվում է ԵՄ-ում։