Radar Armenia-ն հաղորդում է, որ Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ երեքշաբթի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 459 802 605 մլն։ COVID-19-ը համավարակի սկզբից աշխարհում մինչ օրս մահացել է 6 058 277 մարդ։
Վարակվածների և մահացածների թվով առաջատարը շարուկում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 79 631 708 մարդ, իսկ մահերի թիվը կազմել է 968 329։
Երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 43 001 477-ի, իսկ վիրուսով վարակման հետևանքներից մահացածների թիվը՝ 516 132։ COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 29 488 777 մարդ, որից 656 231-ը մահացել է։
Համաձայն Worldometer հարթակի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության ուսումնասիրության վրա՝ երեքշաբթի առավոտյան մոլորակի 1 մլն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 780,2 մարդ: ԱՄՆ-ում 1մլն բնակչին մահացել է 2 976, Հնդկաստանում՝ 368, Բրազիլիայում՝ 3 049 մարդ, հաղորդում է Radar Armenia-ն