Միջազգային

Ղազախստանում ձերբակալել են Ազգային պարաօլիմպիկ կոմիտեի նախագահին

Ղազախստանում ձերբակալել են Ազգային պարաօլիմպիկ կոմիտեի նախագահին

Ղազախստանի Ֆինանսական մոնիտորինգի գործակալության աշխատակիցները ձերբակալել են գործարար, Ղազախստանի Ազգային պարաօլիմպիկ կոմիտեի նախագահ Կայրաթ Բորանբաևին։ Այս մասին հինգշաբթի հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Մարտի 17-ին դատարանը Բորանբաևի նկատմամբ խափանման միջոց է կիրառել երկամսյա կալանքը։ «Հետաքննությունը շարունակվում է: Հետաքննության շահերից բխող այլ տեղեկություններ չեն հաղորդվում», - պարզաբանել է գործակալությունը։

Կայրաթ Բորանբաևը ծնվել է 1966թ.։ 2015-ից Ղազախստանի Ազգային պարաօլիմպիկ կոմիտեի նախագահն է։ Նախկինում նա զբաղեցնում էր «ԿազՌոսԳազ» ԲԸ տնօրենի պաշտոնը։ Ըստ ղազախստանյան «Forbes»-ի՝ Բորանբաևը հանրապետության ամենաազդեցիկ գործարարներից է։ Նրա դուստրն ամուսնացած էր երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռան՝ Այսուլթանի հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական