Միջազգային

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «էլեկտրական հարված» է հասցրել ՆԱՏՕ-ին. Մակրոն

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «էլեկտրական հարված» է հասցրել ՆԱՏՕ-ին. Մակրոն

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «էլեկտրական հարված» է հասցրել ՆԱՏՕ-ին և նրան հաղորդել է նախկինում պակասող ռազմավարական հստակություն։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք զղջում է, որ երկու տարի առաջ հայտարարել է ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին:

«Ռուսաստանը մեզ տագնապի ազդանշան տվեց: Միշտ ասել եմ, որ մեզ պետք են ռազմավարական հստակեցումներ, և մենք գտնվում են դրանք ստանալու գործընթացում։ Ուկրաինայի իրադարձությունները ՆԱՏՕ-ին տվել են այդ հստակությունը՝ նրան վերադարձնելով իր արմատներին»,- ասել է Մակրոնը։

Ըստ նրա՝ իրավիճակը 2019թ․ վերջին, երբ նա հայտարարեց դաշինքի «ուղեղի մահվան» մասին, տարբերվում է այսօրվա վիճակից, և դաշինքը «պետք է Ուկրաինային՝ Ռուսաստանի ներխուժման դեմ պայքարելու համար»։

Մակրոնը նշել է, որ չի բացառում Կիև այցը, սակայն իր համար առաջնահերթ է Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահների հետ բանակցությունները շարունակելը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական