Միջազգային

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ոչ մի օգուտ չի տալիս մեզ. ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ոչ մի օգուտ չի տալիս մեզ. ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան

Չինաստանը հայտարարել է, որ նախապես տեղյակ չի եղել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություն սկսելու ծրագրերի մասին, բայց եթե իմանար, կփորձեր կանխել դա։ Այս մասին Washington Post-ի հոդվածում գրել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցին Գանգը։

Չինաստանը և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի ամենամեծ առևտրային գործընկերն է և հում նավթի ու բնական գազի ամենամեծ ներկրողն աշխարհում։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ոչ մի օգուտ չի տալիս Չինաստանին: Եթե Չինաստանը իմանար մոտալուտ ճգնաժամի մասին, մենք ամեն ինչ կփորձեինք այն կանխելու համար»,-գրել է դեսպանը։ Չինացի դիվանագետը նաև նշել է, որ պետք է հարգել բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Ուկրաինայի հարցում Չինաստանի դիրքորոշումն օբյեկտիվ և անաչառ է. անհրաժեշտ է լիովին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին, ինչպես նաև հարգել բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - ասել է Ցին Գանգը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական