Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ԵՄ այլ առաջնորդների կոչ է արել այցելել Ուկրաինա։
Միաժամանակ, Լեհաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Կիև կատարած այցի ընթացքում, Չեխիայի և Սլովենիայի վարչապետներ Պետր Ֆիալայի և Յանեշ Յանշայի հետ, Ուկրաինային է փոխանցել ԵՄ օգնության փաթեթը. «Եվրամիության ղեկավարության հետ ունեցած համաձայնությամբ մենք տրամադրել ենք ԵՄ օգնության փաթեթ, որը կներառի մարդասիրական օգնություն և պաշտպանական զենք:
Երեքշաբթի Մորավեցկին՝ փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկու, Չեխիայի և Սլովենիայի վարչապետներ Պետր Ֆիալայի և Յանեզ Յանշայի հետ, այցելել է Կիև։ Երեկոյան նրանք հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և երկրի իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնել են Վարշավայում, այցի նպատակն է՝ վերահաստատել ողջ Եվրամիության անվերապահ աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, ինչպես նաև՝ ուկրաինական պետությանն ու հասարակությանը օգնության լայն փաթեթ ներկայացնել։