Արևմուտքը կշարունակի ֆինանսական և հումանիտար աջակցություն ցուցաբերել երկրին, ինչպես նաև ռազմական ապրանքներ մատակարարել: ՆԱՏՕ-ն չի միջամտի Ուկրաինայի հակամարտությանը, սակայն Արևմուտքը կշարունակի ֆինանսական և հումանիտար աջակցություն ցուցաբերել այս երկրին, ինչպես նաև՝ ռազմամթերք մատակարարել։
Դաշինքի այս դիրքորոշման մասին հինգշաբթի օրը հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում։ «Մի բան պետք է հստակ ու միանշանակ ասել՝ ՆԱՏՕ-ի կողմից ռազմական միջամտություն չի լինի»,- ասել է նա։