ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական կազմակերպությունների սև ցուցակից հանելու հնարավորությունը՝ տարածաշրջանում լարվածության թուլացման շուրջ Իրանի ստանձնած հրապարակային պարտավորության դիմաց։ Այդ մասին հաղորդել են ԱՄՆ նախագահի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները:
2015-ի միջուկային գործարքը վերականգնելու մասին համաձայնագիրը գրեթե ավարտված է, սակայն Իրանի պահանջը՝ չեղարկել Թրամփի որոշումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին, մնում է առանցքային թեմա:
Բայդենի վարչակազմի կողմից քննարկվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կարգավիճակի վերանայման հնարավորությունը, եթե պարզվի, որ Իրանը կատարել է տարածաշրջանում լարվածության թուլացման՝ իր խոստումը: Իսրայելի կառավարությունն անհանգստացած է այդ գաղափարով և, մասնավորապես, այն փաստով, որ ԱՄՆ-ն Իրանից կոնկրետ պարտավորություններ չի պահանջել՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին տարածաշրջանում թիրախ չդարձնելու համար։