ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայում հակամարտության կարգավորման բոլոր դիվանագիտական ջանքերին, այդ թվում՝ ռուս-ուկրաինական բանակցություններին: Այս մասին Բրյուսելում դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք Ուկրաինայում խաղաղության կարիք ունենք: Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը: Մենք աջակցում ենք խնդրի լուծման որոնումների ցանկացած ջանքի, սատարում ենք խնդրի դիվանագիտական կարգավորմանը: Բնականաբար, ողջունում ենք բանակցություններն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև»,- ասել է նա: