Միացյալ Նահանգներն Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի, այդ թվում՝ հակաօդային համակարգեր ու անօդաչու թռչող սարքեր: Այս մասին Սպիտակ տանն ունեցած ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինային տրամադրված օգնության չափը կհասնի 1 մլրդ դոլարի:
Բայդենը տեղեկացրել է, որ ռազմական աջակցության շրջանակում Ուկրաինային տրամադրվելու է 800 հակաօդային համակարգ, 9000 հակատանկային միջոց, 7000 միավոր հրազեն, 20 մլն փամփուշտ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր:
«Ցանկանում եմ անկեղծ լինել: Սա կարող է լինել երկար ու բարդ մարտ լինել»,- ասել է ԱՄՆ նախագահը: