Միջազգային

Ճապոնիան դուրս չի գալու Ռուսաստանի հետ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագրից

Ճապոնիան դուրս չի գալու Ռուսաստանի հետ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագրից

Ֆումիո Կիսիդան խոստովանում է, որ չգիտի՝ արդյո՞ք Ռուսաստանը կպահպանի համաձայնագիրը։ 

Ճապոնիան չի նախատեսում միակողմանիորեն դուրս գալ Ռուսաստանի հետ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին երկկողմ համաձայնագրից։ Այս մասին հինգշաբթի ասել է Ճապոնիայի կառավարության ղեկավար Ֆումիո Կիսիդան՝ պատասխանելով խորհրդարանում հարցին։

Միաժամանակ, Ճապոնիայի կառավարության ղեկավարը խոստովանել է, որ չգիտի՝ Ռուսաստանը կկատարի՞ այդ համաձայնագիրը։ Կիսիդան հիշեցրել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հանդիսանում է նման համաձայնագրերի պահպանման երաշխավորը։

Ռուսաստանի և Ճապոնիայի միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2009-ի մայիսի 12-ին՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ Տոկիո կատարած այցի ժամանակ, հաղորդում է Radar Armenia-ն։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական