Միջազգային

«Բարձրաստիճան պաշտոնյաները փորձել են հեղաշրջում իրականացնել Ղազախստանում». Տոկաև

«Բարձրաստիճան պաշտոնյաները փորձել են հեղաշրջում իրականացնել Ղազախստանում». Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ բարձրաստիճան անձինք, այդ թվում՝ ռազմական և հատուկ գերատեսչությունների ղեկավարներ, դավաճանություն են գործել իրենց հայրենիքի դեմ և եղել են նրանց թվում, որոնք փորձել են Ղազախստանում հեղաշրջում իրականացնել հունվարին․ «Հեղաշրջում իրականացնելու փորձ կատարողների մեջ կային հայտնի անձնավորություններ: Բարձրաստիճան պաշտոնյաները դավաճանեցին իրենց հայրենիքին, դավաճանների թվում կային ռազմական և հատուկ գերատեսչությունների ղեկավարներ», - ասել է Տոկաևը՝ չորեքշաբթի օրը խորհրդարանի պալատների համատեղ նիստում հանդես գալով ուղերձով։

Նրա խոսքով՝ իրենք միջամտել են ուժային կառույցների գործողություններին, երկրի ղեկավարությանը կեղծ տեղեկություններ են տրվել քաղաքներում տիրող իրավիճակի մասին։ «Իշխանությունը հեռացնելու լայնածավալ, մանրամասն գործողություն է եղել, որի նպատակը բարձրագույն ղեկավարության հեռացումն էր», - ասել է Ղազախստանի նախագահը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական