Միջազգային

Bloomberg-ը Ռուսաստանի՝ $150 միլիարդի դեֆոլտ է կանխատեսում

Bloomberg-ը Ռուսաստանի՝ $150 միլիարդի դեֆոլտ է կանխատեսում

Bloomberg-ը կանխատեսում է Ռուսաստանի դեֆոլտ $150 միլիարդի չափով։ Ըստ գործակալության հաշվարկների՝ հենց այդքան է կազմում պետական և կորպորատիվ չմարված պարտքի ընդհանուր գումարը։

Ռուսաստանի կառավարությունը 2022 թվականի մարտի 16-ին պետք է տոկոսներ վճարի $117 միլիոն արժողությամբ դոլարային պարտատոմսերի համար: Դա չկատարելու կամ դոլարի փոխարեն ռուբլով վճարելու դեպքում կառաջանա մոտ $150 միլիարդի արտարժույթով պարտքերի դեֆոլտների պոտենցիալ ալիք։ Այդ մասին տեղեկացնում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ շուրջ $120 միլիարդի ընթացիկ չմարված պետական և կորպորատիվ պարտքն արտահայտված է դոլարով, իսկ մնացած գումարի հիմնական մասը եվրոյով է: Ռուսաստանի պետական պարտքը համեմատաբար փոքր է՝ $40 միլիարդ: Սակայն դեֆոլտը կարող է ազդել կորպորատիվ պարտքի վրա: Ամենամեծ կորպորատիվ պարտքն ունի «Գազպրոմ»-ը ($25 միլիարդ): Նրան հաջորդում են ռուսաստանյան այլ խոշոր ընկերություններ՝ «Սբերբանկ», «Լուկօյլ», «Ռուսական երկաթուղիներ» և այլն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական