ՆԱՏՕ-ի երկրները կշարունակեն զենք մատակարարել Ուկրաինային։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների արտակարգ նիստից առաջ։
«Զենքերը առաքվում են ռազմաճակատ, մենք կշարունակենք դրանք տարբեր ձևերով մատակարարել Ուկրաինային», - ասել է Ուոլեսը։