Միջազգային

Ռուսաստանը դուրս եկավ ԵԽԽՎ-ից

Ռուսաստանը դուրս եկավ ԵԽԽՎ-ից

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչները մարտի 15-ին կողմ են քվեարկել Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն: Այս մասին ասվում Է Twitter-ում կազմակերպության հաղորդագրության մեջ: «Կողմ» Է քվեաարկել 216 մարդ, երեքը՝ ձեռնպահ են մնացել:

«Վեհաժողովը միաձայն քվեարկելով՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ Է արել՝ միջնորդել, որպեսզի Ռուսաստանն «անհապաղ դուրս գա Եվրոպայի խորհրդից»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Վեհաժողովը գտնում Է, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի կարող լինել կազմակերպության անդամ պետություն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետդումայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը հայտարարել Էր, որ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալու մասին որոշումն ընդունվել Է, ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի համապատասխան նամակը հանձնվել Է ԵԽ-ի գլխավոր քարտուղարին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական