«Slack»-ի կորպորատիվ մեսենջերը սկսեց սահմանափակել Ռուսաստանից օգտատերերի մուտքը: Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։
«Slack»-ը պետք է քայլեր ձեռնարկի՝ համապատասխանելու ԱՄՆ-ի և այլ երկրների պատժամիջոցներին», - ասվում է գրառման մեջ։ Որոշ դեպքերում ընկերությունն առանց նախնական ծանուցման կկասեցնի հաշիվները։ Ըստ Axios-ի՝ «Slack»-ի սահմանափակումները վերաբերում են հիմնականում այն կազմակերպություններին, որոնք հայտնվել են ուղիղ պատժամիջոցների տակ։
Լրատվամիջոցները նախօրեին հաղորդեցին, որ Ռուսաստանից օգտատերերը սկսել են բողոքել «Slack»-ի հաշիվների՝ առանց որևէ նախազգուշացման ջնջվելու առիթով։ Մասնավորապես, դա ազդել է «Սբերբանկի» օգտահաշիվների վրա:
Անցյալ շաբաթ Salesforce-ը, որին պատկանում է Slack-ը, հայտարարեց, որ դադարեցնում է համագործակցությունը ռուսաստանցի վերավաճառողների հետ։