Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկում է սուպերնախագահական կառավարման ձևից անցնել ուժեղ խորհրդարան ունեցող նախագահական հանրապետության. «Ղազախստանի զարգացման քաղաքական մոդելը վերակազմավորելու համար պետք են լավ կշռադատված քայլեր:
Խոսքը, առաջին հերթին, կառավարման գերնախագահական ձևից նախագահական հանրապետության վերջնական անցման մասին է՝ ուժեղ խորհրդարանով: Նման համակարգը կապահովի ուժային կառույցների օպտիմալ հավասարակշռությունը և կնպաստի երկրի կայուն զարգացմանը», - ասել է Տոկաևը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով խորհրդարանի պալատների համատեղ նիստում։