Radar Armenia-ն հաղորդում է, որ համաշխարհային բանկի նախագահ Դեվիդ Մելպասն այն կարծիքին է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ավելի մեծ ազդեցություն կունենան համաշխարհային ՀՆԱ-ի վրա, քան պատերազմն Ուկրաինայում։
Մելպասը հաշվել է, որ Ուկրաինայի իրադրությունը համաշխարհային տնտեսության վրա մոտ հեռանկարում կհանգեցնի արագ ազդեցության. «Կարծում եմ՝ համաշխարհային ՀՆԱ-ի վրա ավելի շատ ներգործություն կունենան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները», - հայտարարել է Մելպասը՝ Washington Post-ի կազմակերպած միջոցառմանը:
Համաշխարհային բանկի ղեկավարը, սակայն, նշել է, որ մյուս երկրները կկարողանան արագորեն վերականգնվել ՌԴ-ից և Ուկրաինայից ռուսաստանյան էներգապաշարների և սննդամթերքի մատակարարումների դադարեցումից: Նրա կարծիքով՝ գյուղոլորտը կարող է վերականգնվել մոտ մեկ տարվա ընթացքում»: