Միջազգային

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 459,8 մլն

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 459,8 մլն

Radar Armenia-ն հաղորդում է, որ Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ երեքշաբթի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 459 802 605 մլն։ 

COVID-19-ը համավարակի սկզբից աշխարհում մինչ օրս մահացել է  6 045 905 մարդ։

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը շարուկում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 79 562 252 մարդ, իսկ մահերի թիվը կազմել է 965 105։

Երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 42 996 062-ի, իսկ վիրուսով վարակման հետևանքներից մահացածների թիվը՝  515 974։

COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 29 391 345 մարդ, որից 655 557-ը մահացել է։

Համաձայն Worldometer հարթակի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության ուսումնասիրության վրա՝ երեքշաբթի առավոտյան մոլորակի 1 մլն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 778,4 մարդ: ԱՄՆ-ում 1մլն բնակչին մահացել է 2 965 , Հնդկաստանում՝   368, Բրազիլիայում՝ 3 046 մարդ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական