Radar Armenia-ն հաղորդում է, որ Ճապոնիայի կառավարությունը անձնական պատժամիջոցներ է սահմանել 17 ռուսաստանցու նկատմամբ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։
Ճապոնիան ավելի վաղ հավանություն է տվել Ռուսաստանի 49 ընկերությունների և կազմակերպությունների վրա արտահանման պատժամիջոցների կիրառմանը, այդ թվում՝ «Ռոսօբորոնէքսպորտի», «Ռոստեկի», ԱԴԾ-ի և Արտաքին հետախուզության ծառայության նկատմամբ: Որոշում է կայացվել նաև՝ սառեցնել Otkritie Bank-ի, Novikombank-ի, Sovcombank-ի, VTB-ի, Rossiya Bank-ի, Promsvyazbank-ի և VEB.RF-ի ակտիվները, ինչպես նաև արգելվել է նավթավերամշակման սարքավորումների և կիսահաղորդիչների արտահանումը Ռուսաստան։ Բացի այդ՝ անձնական պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ։ Ցուցակում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։