Չինաստանի վրա ճնշում գործադրելու և նրա ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ կձախողվի։ Այս մասին երկուշաբթի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ Հռոմում կայացած հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, Քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչին։
Նա նշել է, որ Սինցզյանի, Տիբեթի և Հոնկոնգի հարցերը «չինական կողմի կարևորագույն շահերն են ներկայացնում»։ «Դա Չինաստանի ներքին գործն է, որն արտաքին միջամտություն չի հանդուրժի։ Այդ պատրվակով Չինաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ կձախողվի»,- նրա խոսքերը մեջբերել է «Սինհուա» գործակալությունը։
«Երկու կողմերը պետք է դասեր քաղեն պատմությունից, հավատարիմ մնան փոխադարձ հարգանքի սկզբունքին, և, հետևելով խաղաղ գոյակցության հիմնարար գծին, բաց չթողնեն փոխշահավետ համագործակցության հնարավորությունը»,- ավելացրել է Յան Ցզեչին։