Միացյալ Թագավորությունը, հետևելով ԱՄՆ-ին և Եվրամիությանը, արգելել է շքեղության ապրանքների արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև նոր՝ 35% մաքսատուրք մտցրել ռուսական հիմնական ապրանքների, այդ թվում՝ օղու ներմուծման համար։
Բրիտանիան Ռուսաստանին և Բելառուսին զրկել է նաև առևտրի ոլորտում առավել բարենպաստ երկրի կարգավիճակից:
Այս բոլոր որոշումները շուտով ուժի մեջ կմտնեն։ Դրանք ներկայացվել են այնպես, որ «օլիգարխները և վերնախավի մյուս անդամները, որոնք հարստացել են նախագահ Պուտինի տարիներին և աջակցել Ուկրաինայում հատուկ գործողությանը, զրկվեն շքեղ ապրանքներից»։
Ռուսաստանին շքեղ ապրանքների մատակարարումների արգելքը մարտի 15-ին ներառվել է ԵՄ պատժամիջոցների չորրորդ փաթեթում, իսկ մարտի 11-ին՝ ԱՄՆ պատժամիջոցների փաթեթում։