Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) հայտարարել է ռուսական ավիաընկերությունների հավաստագրերի կասեցման մասին։ Այժմ ՌԴ-ում գրանցված ինքնաթիռները չեն կարողանա թռչել Եվրամիության երկրների երկնքով, ասվում է ԵՄ ավիացիոն կարգավորիչի հրապարակած հաղորդագրությունում։
«EASA-ն որոշել է կասեցնել իր կողմից տրված բոլոր հավաստագրերը, այդ թվում՝ արտադրանքի, պահեստամասերի և սարքավորումների, ինչպես նաև ուսումնական կենտրոնների և թռիչքների սիմուլյատորների հավաստագրերը, եթե վկայականի տերը գտնվում կամ բնակվում է Ռուսաստանում կամ որևէ կերպ հայտնվել է պատժամիջոցների տակ»,- ասված է հայտարարության մեջ։
Ռուսական այնպիսի ավիաընկերությունները, ինչպիսին են Aeroflot-ը, «Գազպրոմ-Ավիա»-ն, S7-ը, «Վոլգա-Դնեպր»-ը, Ural Airlines-ը, «Ռոսիա»-ն, Nord Wind-ը, Utair-ը, «Պոբեդա»-ը, Red Wings-ը, IFly-ը, «Յակուտիա»-ը, «Յամալ»-ը, Alrosa-ն, կկորցնեն իրենց վկայականները:
Ցանկում ներառված են նաև ԱԻՆ ողջ ավիացիան, ուսումնական կենտրոնները և սպասարկող ընկերությունները։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը որոշել է չհանձնել լիզինգով ինքնաթիռները։ Ռուսական փոխադրողներն օտարերկրյա սեփականատերերից վարձակալում են 515 ինքնաթիռ՝ 10 միլիարդ դոլար շուկայական արժեքով։