Radar Armenia-ն հաղորդում է, որ Ուկրաինայի փախստականները, որոնք կհյուրընկալվեն Ճապոնիայում, մեկ տարվա վիզա կստանան։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի արդարադատության նախարար Ֆուրուկավան։
Նա բացատրել է, որ Ուկրաինայի փախստականների համար որոշում է կայացվել երկարաձգել երկրում կացության թույլտվությունը՝ երեք ամիս կարճաժամկետից մինչև մեկ տարի երկարաժամկետ: Երկարաժամկետ վիզան նույնպես թույլ կտա նրանց՝ աշխատել։
Այս ամսվա սկզբին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի հետ հեռախոսազրույցում, ասել էր, որ Ճապոնիան շուտով կսկսի ընդունել ուկրաինացի փախստականներին: Մինչ օրս Ճապոնիան փախստականի կարգավիճակ է տվել Ուկրաինայի 29 բնակչի, ովքեր լքել են՝ երկիրը ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո։ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության հարցման համաձայն՝ ճապոնացիների 85%-ը պաշտպանում է երկրի իշխանությունների որոշումը՝ ընդունել ուկրաինացի փախստականներին։