Radar Armenia-ն հաղորդում է, որ գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ Թուրքմենստանի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Սերդար Բերդիմուհամեդովը, հաղթել է նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 72,97%-ը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«Թուրքմենստանի ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն և ԿԸՀ՝ 2022թ․ մարտի 14-ի որոշման հիման վրա՝ Թուրքմենստանի Նախարարների կաբինետի փոխնախագահ Սերդար Գուրբանգուլիևիչ Բերդիմուհամեդովը ստացել է ձայների 72,97%-ը և ճանաչվել է Թուրքմենստանի ընտրված նախագահ», - ասվում է ընտրական հանձնաժողովի հաղորդագրության մեջ։
Թուրքմենստանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 12-ին։ Քվեարկությանը մասնակցել է 3․362․052 մարդ կամ գրանցված ընտրողների 97,17%-ը։