ԱՄՆ Պետդեպարտամենտը երկուշաբթի օրը հայտարարեց, որ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի պաշտպանության ոլորտի 11 բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում՝ Ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի, «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի նկատմամբ։
Պատժամիջոցներ են կիրառվում նաև ՌԴ պաշտպանության փոխնախարարներ Ալեքսեյ Կրիվորուչկոյի, Թիմուր Իվանովի, Յունուս-Բեկ Եվկուրովի, Դմիտրի Բուլգակովի, Յուրի Սադովենկոյի, Նիկոլայ Պանկովի, Ռուսլան Ցալիկովի և Գենադի Ժիդկոյի նկատմամբ։
Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և արգելում ԱՄՆ քաղաքացիներին ու ընկերություններին՝ բիզնես վարել նրանց հետ հետ։