Միջազգային

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը

ԵՄ երկրների դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը: Նշվում է, որ պատժամիջոցների փաթեթն ուղղված է ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք ներգրավված են Ուկրաինայի դեմ ագրեսիայի գործում, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսության մի շարք ոլորտների դեմ:

ԵՄ երկրների դեսպանները համաձայնության են եկել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) ուղղված համատեղ հայտարարության շուրջ՝ ընդդեմ Ռուսաստանի հատուկ կարգավիճակի:

«ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հավանություն է տվել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն ուղղված դիմումին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի համատեքստում»,- ասված է հաղորդագրությունում:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական