Միջազգային

Վրաստանի նախագահը դիմել է Զելենսկուն՝ խնդրելով վերադարձնել Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանին

Վրաստանի նախագահը դիմել է Զելենսկուն՝ խնդրելով վերադարձնել Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկուշաբթի խորհրդարանում իր ամենամյա հաշվետվության ժամանակ ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն խնդրել է վերադարձնել Ուկրաինայի դեսպանին Թբիլիսի՝ երկու երկրների միջև դաշինքն ամրապնդելու համար։ 

Զելենսկին մարտի 1-ին ասել էր, որ հետ է կանչում դեսպանին Վրաստանից՝ «կամավորներին խոչընդոտելու համար», որոնք ցանկանում են օգնել Ուկրաինային և «ոչ բարոյական դիրքորոշման» համար՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ։

Դրանից մեկ օր առաջ վրացի կամավորների խումբը հայտարարել էր, որ պատրաստվում է մեկնել Ուկրաինա և կռվել ուկրաինական բանակի շարքերում, սակայն Վրաստանի կառավարությունը թույլ չի տվել, որ ուկրաինական ինքնաթիռը վայրէջք կատարի Թբիլիսի՝ նրանց վերցնելու համար։

Փետրվարի 25-ին էլ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ հանրապետությունը չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցներին, քանի որ դրանք կհարվածեն հանրապետությանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական