Միջազգային

«Ռուս-ուկրաինական բանակցություններին կողմերը հստակ դիրքորոշումներ են ներկայացրել». Պոդոլյակ

«Ռուս-ուկրաինական բանակցություններին կողմերը հստակ դիրքորոշումներ են ներկայացրել». Պոդոլյակ

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները առցանց ֆորմատով բանակցություններում ներկայացրել են իրենց վերանայված դիրքորոշումները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Կողմերը ակտիվորեն ներկայացնում են իրենց հստակեցված դիրքորոշումները։ Զրույցը շարունակական է, բայց բարդ։ Պատճառը չափազանց տարբեր քաղաքական համակարգերն են», - գրել է նա Telegram ալիքում։

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը կայացել էր փետրվարի 28-ին՝ Բելառուսի Գոմելի մարզում։ Երկրորդը տեղի էր ունեցել մարտի 3-ին՝ Բելովեժսկայա Պուշչայում, երրորդը՝ մարտի 7-ին, Բրեստի մարզում։ Մարտի 10-ին թուրքական Անթալիայում ընթացող դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում կայացել էր ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական