Միջազգային

Ռուսաստանը շրջափակել է Ուկրաինայի սևծովյան ափը՝ երկրին զրկելով ծովային առևտրից

Ռուսաստանը շրջափակել է Ուկրաինայի սևծովյան ափը՝ երկրին զրկելով ծովային առևտրից

ՌԴ ռազմածովային ուժերը հեռահար շրջափակում են իրականացրել Ուկրաինայի սևծովյան ափին՝ Ուկրաինային զրկելով ծովային առևտրի հնարավորությունից։

ՌԴ ռազմածովային ուժերը հեռահար շրջափակում են իրականացրել Ուկրաինայի սևծովյան ափին՝ Ուկրաինային զրկելով ծովային առևտրի հնարավորությունից։ Միաժամանակ, Ռուսաստանի ռազմածովային ուժերը շարունակում են հրթիռակոծել Ուկրաինայի ողջ տարածքում առկա թիրախները։

Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ արգելափակումն իրականացվում է մի քանի ռազմանավերի կողմից՝ Սև և Ազովի ծովերում։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, Ռուսաստանը Սև ծովից հարվածներ է հասցրել Վիննիցային։ Ըստ աղբյուրի՝ օգտագործվել են Տու-95 ու Տու-160 ռազմավարական ռմբակոծիչներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական