ԱՄՆ-ից ստացված հաղորդագրություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը Չինաստանից ռազմական օգնություն է խնդրել՝ Ուկրաինայում հատուկ գործողության համար, ապատեղեկատվություն են։
ԱՄՆ-ից ստացված հաղորդագրություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը Չինաստանից ռազմական օգնություն է խնդրել՝ Ուկրաինայում հատուկ գործողության համար, ապատեղեկատվություն են։ Այս մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լինցզյանը։
«Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրությունները կեղծ են», - ասել է դիվանագետը։
Լրատվամիջոցները նախօրեին հաղորդել էին, որ Ռուսաստանը ռազմական և տնտեսական օգնություն է խնդրել Չինաստանից՝ կապված Ուկրաինայում սկսած հատուկ ռազմական գործողության հետ: