Ավստրալիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է հայտարարել 33 ռուս ձեռնարկատիրոջ և նրանց հարազատների նկատմամբ: Այս մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի արտգործնախարար Մարիս Փեյնին։
Պատժամիջոցների ցանկում ընդգրկվածների թվում են «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, «Россия» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Լեբեդևը, «Ռոստեկ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, «Տրանսնեֆտ Նիկոլայ»-ի ղեկավար Տոկարևը, VEB.RF-ի նախագահ Իգոր Շուվալովը և Ռուսաստանի Ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Ավելի վաղ Ավստրալիան հայտարարել էր Ռուսաստանի 460 քաղաքացիների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև մի շարք նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին։ Բացի այդ՝ Ավստրալիայի պատժամիջոցների ցանկում ներառված են Ռուսաստանի ԶՈՒ-ն և մի շարք առաջատար ձեռնարկություններ ու ֆինանսավարկային կազմակերպություններ, այդ թվում՝ ԿԲ-ն։
Ավստրալիայի վերջին պատժամիջոցների փաթեթները ներկայացվել են 2022թ․ մարտի 3-ին, 8-ին և 11-ին: