Միջազգային

Բայդենի վարչակազմը դեմ է եղել Լեհաստանից Ուկրաինային կործանիչներ տրամադրելուն

Բայդենի վարչակազմը դեմ է եղել Լեհաստանից Ուկրաինային կործանիչներ տրամադրելուն

Սպիտակ տան՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դեմ է արտահայտվել  Լեհաստանից Ուկրաինային կործանիչներ տրամադրելուն, քանի որ գործարքը նախատեսում էր դրանք ուղարկել ԱՄՆ-ի ավիաբազայի միջոցով։

Սալիվանը NBC հեռուստաալիքի եթերում նշել է պոտենցիալ վտանգների մասին՝ կապված ամերիկյան Ռամշթայն ավիաբազայից (Գերմանիա) Ուկրաինա հարձակողական սպառազինություն ուղարկելու հետ։ «Ծախսերի և օգուտների վերլուծությունը չի արդարացնում Գերմանիայում ամերիկյան ռազմակայանից Արևելյան Եվրոպայի օդային տարածքով կործանիչների թռիչքը», - ասել է Սալիվանը։ «Նախագահ Բայդենը մեզ նաև հանձնարարել է կրկնապատկել ջանքերը, որպեսզի ուկրաինացիներին տրամադրվեն այնպիսի առաջավոր հնարավորություններ, որոնք կկարողանան հասնել նպատակին», - շարունակել է նա։

ԱՄՆ-ի այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ ռազմական հրամանատարությունը, իրենց անհամաձայնությունը բացատրել են նրանով, որ ուկրաինական զինված ուժերը լրացուցիչ ռեակտիվ կործանիչների կարիք չունեն, մինչդեռ Ուկրաինայի կառավարությունը այլ բան է պնդում։ Տարաձայնություններ են առաջացել այն հարցի շուրջ, թե արժե՞ արդյոք МиГ-29 ինքնաթիռները համարել հարձակողական, թե՞ դրանք պաշտպանական սպառազինություն են՝ հաշվի առնելով դրանց օգտագործման հնարավորությունը՝ Ռուսաստանում թիրախներ խոցելու համար։

«МиГ-29 ինքնաթիռների տրամադրումը նկատելիորեն չի բարձրացնի Ուկրաինայի ՌՕՈւ արդյունավետությունը», - ասել է Եվրոպայում ԱՄՆ հրամանատարության ղեկավար,  գեներալ Թոդ Ուոլթերսը։ Նրա խոսքով՝ դրանք հազիվ թե կարողանան փոխել Ուկրաինայի ՌՕՈւ արդյունավետությունը՝ Ռուսաստանի հնարավորությունների համեմատ։


Այս հայտարարություններն ուղղակիորեն հակասում են Ուկրաինայի հարցապնդումներին, որն ԱՄՆ-ից խնդրում է երկրին տրամադրել ինքնաթիռներ կամ թույլ տալ, որ դա անեն ՆԱՏՕ-ի դաշնակիցները։

Լեհաստանի կառավարությունն առաջարկել է՝ ուկրաինացի զինվորականներին տրամադրել ավելի քան 2 տասնյակ МиГ-29 ինքնաթիռներ Գերմանիայում Ռամշթայն ավիակայանի միջոցով, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ ռազմակայանը կդառնա վերջին կայանատեղին՝ Ուկրաինա ուղարկվելիք հարձակողական սպառազինությունների համար։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական