Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ երեքշաբթի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 458 582 909 մլն։
COVID-19-ը համավարակի սկզբից աշխարհում մինչ օրս մահացել է 6 066 237 մարդ։
Վարակվածների և մահացածների թվով առաջատարը շարուկում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 81 174 677 մարդ, իսկ մահերի թիվը կազմել է 993 811։
Երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 42 993 991-ի, իսկ վիրուսով վարակման հետևանքներից մահացածների թիվը՝ 515 494։
COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 29 368 776 մարդ, որից 655 139-ը մահացել է։
Համաձայն Worldometer հարթակի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության ուսումնասիրության վրա՝ երեքշաբթի առավոտյան մոլորակի 1 մլն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 778,2 մարդ: ԱՄՆ-ում 1մլն բնակչին մահացել է 2 973, Հնդկաստանում՝ 368, Բրազիլիայում՝ 3 045 մարդ։