Միջազգային

Մակրոնն ու Բայդենը պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ

Մակրոնն ու Բայդենը պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին։ 

Համաձայն Ելիսեյան պալատի հայտարարության՝ երկու նախագահները հաստատել են իրենց աջակցությունն Ուկրաինային և մարտական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնություններին։ Սակայն, չի հստակեցվել թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ առանձին զրույցի ժամանակ Մակրոնը աջակցություն է հայտնել Ուկրաինային և մանրամասն պատմել լրացուցիչ օգնության մասին, որը Եվրամիությունը կտրամադրի Ուկրաինայի կառավարությանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական