Միջազգային

ԱՄՆ-ն հայտարարել Է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջընթացի մասին

ԱՄՆ-ն հայտարարել Է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջընթացի մասին

ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից տեսնում Է բանակցությունները «իրապես լուրջ» վարելու պատրաստակամության որոշակի նշաններ: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը:

Fox հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նկատելի առաջընթացը կապել Է «հսկայական ճնշման» հետ, որը ցուցաբերվում Է Ռուսաստանի նկատմամբ, և այն ռազմական օգնության հետ, որը շարունակում են ցուցաբերել Ուկրաինային: «Այդ ճնշումն սկսում Է որոշակի արդյունք տալ: Մենք տեսնում ենք բանակցությունները իրապես լուրջ վարելու պատրաստակամության որոշակի նշաններ»,-ասել Է Շերմանը:

Ընդ որում նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել Է «Ուկրաինան ոչնչացնելու» մտադրություն ունենալու մեջ և հայտարարել բոլոր միջոցներով ուկրաինացիներին օգնելու անհրաժեշտության մասին: Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները Բելառուսում անցկացրել են երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների երեք փուլ, երկուշաբթի օրը՝ մարտի 14-ին, պլանավորված Է չորրորդը: Երկու կողմերի ներկայացուցիչները խոսում են երկխոսության մեջ զգալի առաջընթացի առկայության մասին: 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական