Միջազգային

Եվրահանձնաժողովը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը ներկայացնել

Եվրահանձնաժողովը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը ներկայացնել

Եվրահանձնաժողովը մտադիր է այսօր ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը՝ հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Առաջարկված պատժամիջոցները նախատեսում են Ռուսաստանի անդամակցության կասեցումն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին, Արևմուտքի երկրների հետ առևտրում Ռուսաստանի համար  առավել բարենպաստ ռեժիմի վերացումը և այլն: Փաթեթը նաև ենթադրում է սահմանափակումներ արտահանման, ներդրումների ոլորտներում, շքեղ ապրանքների մատակարարման արգելք և կրիպտոարժույթների ձեռքբերման սահմանափակումներ ՌԴ քաղաքացիների նկատմամբ:

Նշվում է, որ Եվրահանձնաժողովը և «Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել Ռուսաստանի վրա ճնշման մեծացումը, որպեսզի ստիպեն նրան դադարեցնել պատերազմական գործողությունն Ուկրաինայում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական