Միջազգային

Բելառուսի կառավարությունը այլևս հրապարակում չի անի «Ֆեյսբուք»-ում

Բելառուսի կառավարությունը այլևս հրապարակում չի անի «Ֆեյսբուք»-ում

Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը դադարեցնում է հրապարակումները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այսուհետ կառավարության մասին հրապարակումները կարվեն «Տելեգրամ»-ի ալիքում:

Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ռուսաստանն արգելափակել էր «Ֆեյսբուք»-ի հասանելիությունը երկրի ողջ տարածքում:  Բելառուսում սոցցանցը դեռևս հասանելի է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական