Միջազգային

ՌԴ-ն առաջարկել է ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել

ՌԴ-ն առաջարկել է ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել


Ռուսաստանը խնդրել է Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագրերի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել։ Տեղեկությունը Twitter-ում հայտնել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Ռուսական առաքելությունը մարտի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հանդիպում է նախաձեռնել Ուկրաինայի տարածքում ԱՄՆ ռազմական կենսաբանական գործունեությունը քննարկելու նպատակով»,- գրել է նա։

Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գործակալության կողմից պատվիրված ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց է բացահայտվել։ Ամերիկյան կողմը Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի մասին ՌԴ հայտարարությունները քարոզչություն ու ապատեղեկատվություն է որակում։ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը մարտի 8-ին Սենատում խոստովանել էր, որ Ուկրաինայում կան կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ, և Կիևն ու Վաշինգտոնը այժմ քայլեր են ձեռնարկում, որպեսզի այնտեղ կուտակված նյութերը չհայտնվեն ռուսական ուժերի ձեռքերում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական