Միջազգային

Ուկրաինայից հեռացել է մեկ միլիոն երեխա. Յունիսեֆ

Ուկրաինայից հեռացել է մեկ միլիոն երեխա. Յունիսեֆ

Երեխաների թիվը, որոնք փետրվարի 24-ից ստիպված են եղել հեռանալ Ուկրաինայից, ավելացել է՝ հասնելով 1 միլիոնի, գրել է Միավորված Ազգերի Կազմակերպության Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը Twitter-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ ՄԱԿ Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը հայտարարել էր, որ մեկ շաբաթում փախստական երեխաների թիվը մոտ էր 500 հազարին։

«Ընդամենը 2 շաբաթվա ընթացքում։ Մեկ միլիոն երեխա հեռացել է Ուկրաինայից»,- գրել է Ռասելը։ Նա ավելացրել է, որ ՅՈւՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ համատեղ շարունակում է օգնություն ցուցաբերել երեխաներին և մայրերին, որոնք գտնվում են Ուկրաինայում հակամարտության գոտում. կազմակերպությունը դեղամիջոցներ կմատակարարի երկրի հինգ շրջանների 22 հիվանդանոցներին, այդ օգնությունը կտրամադրվի 20 հազար երեխաների և մայրերի։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական