Միջազգային

Թուրքական Pegasus-ը դադարեցնում է բոլոր թռիչքները դեպի Ռուսաստան

Թուրքական Pegasus-ը դադարեցնում է բոլոր թռիչքները դեպի Ռուսաստան

Թուրքական Pegasus ավիաընկերությունը մարտի 13-ից 27-ը դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և դրա հետ կապված ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ֆոնին։ 

«Եվրամիության համապատասխան կանոնակարգի համաձայն՝ պատժամիջոցներ և սահմանափակումներ են մտցվում՝ կապված դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ չվերթերի ապահովագրության, վերաապահովագրության, լիզինգի, տեխնիկական սպասարկման հետ։ Այս պայմաններում գործառնական ռիսկերի պատճառով մեր բոլոր չվերթերը դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ դադարեցվում են 2022 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 27-ը»,- ասված է ավիաընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ այն ուղևորները, ովքեր այս ժամանակահատվածի համար տոմսեր են ձեռք բերել դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Միներալնիե Վոդի, Գրոզնի, Մախաչկալա և Կրասնոդար, կարող են դրանք կամ անվճար փոխանակել, կամ հետ ստանալ գումարը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական