Միջազգային

«Պուտինը երբեք չի հաղթի Ուկրաինայում». Բայդեն

«Պուտինը երբեք չի հաղթի Ուկրաինայում». Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է որ կշարունակի աջակցությունը Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք-երբեք գերազանցություն չի ունենա այդ երկրում»,- նշել է Բայդենը։ «Ուկրաինայում երբեք-երբեք Պուտինը հաղթանակ չի ունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի հետ Սպիտակ տանը կայանալիք բանակցություններից առաջ։ «Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները և ամբողջ աշխարհի ժողովուրդները կշարունակեն աջակցել ուկրաինացի ժողովրդին, որը պաշտպանում է իր երկիրը»,- ընդգծել է Բայդենը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն արդեն մեկ միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային անվտանգության ապահովման աջակցության համար։ Նա նաև հավելել է, որ պաշտպանական բնույթի նոր մատակարարումները ընթացքի մեջ են։

Բայդենը նաև շեշտել է, որ Միացյալ Նահանգների մտցրած պատժամիջոցները «խափանում են Ռուսաստանի տնտեսությունը, և ռուբլին արդեն կորցրել է ինքնարժեքի կեսը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական