Միջազգային

ԵՄ խաղաղության հիմնադրամը կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

ԵՄ խաղաղության հիմնադրամը կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

«Եվրոպական խաղաղության հիմնադրամը կկրկնապատկի ԵՄ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային՝ հատկացնելով ևս 500 միլիոն եվրո». ուրբաթ, Վերսալում ԵՄ գագաթնաժողով ժամանելուն պես, ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«ԵՄ երկրները 500 միլիոն եվրո են հատկացրել Ուկրաինային՝ ռազմական աջակցության համար: Խաղաղության եվրոպական հիմնադրամը կկրկնապատկի այդ աջակցությունը՝ ավելացնելով ևս 500 միլիոն եվրոյով», - ասել է Բորելը:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև վստահեցրել է, որ դժվար չէր ստանալ ԵՄ բոլոր երկրների աջակցությունը՝ Ուկրաինային ռազմական օգնության համար գումար հատկացնելու համար։ Նա նաև խոստացել է նոր պատժամիջոցներ պատրաստել Ռուսաստանի և «ռուս օլիգարխների» դեմ։

Հինգշաբթի ԵՄ գագաթնաժողովը Ուկրաինային չշնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ՝ ի պատասխան Ուկրաինայի խնդրանքի։ Ինչպես ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Ուկրաինային զենք մատակարարելու և աջակցելու ծրագրի շուրջ, որը «եվրոպական ընտանիքի անդամ է»․ «Սա աջակցություն է Ուկրաինայի ընտրությանը: Ուկրաինան որոշել է դիմել ԵՄ-ին միանալու համար, այժմ Եվրահանձնաժողովը պետք է գնահատի այս դիմումը: ԵՄ խորհուրդը շատ արագ հանձնարարեց Եվրահանձնաժողովին՝ դա անել»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական