Միջազգային

Լավրովը և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը

Լավրովը և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Անթալիայում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, մասնավորապես՝ սահմանազատման գործընթացի մեկնարկի, տարածաշրջանում տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի երկրորդ հանդիպման շուտափույթ անցկացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական