Միջազգային

ԱՄՆ-ն 50 մլն դոլար կհատկացնի Լեհաստանում գտնվող ուկրաինացի փախստականներին

ԱՄՆ-ն 50 մլն դոլար կհատկացնի Լեհաստանում գտնվող ուկրաինացի փախստականներին

Միացյալ Նահանգները մտադիր է լրացուցիչ 50 մլն դոլար հատկացնել Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսավորման համար՝ ուկրաինացի փախստականներին աջակցելու նպատակով։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ ասուլիսում։

«Մենք լրացուցիչ 50 միլիոն դոլար կհատկացնենք՝ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով մարդասիրական օգնության համար», - ասաց նա։ «Շատ կարճ ժամանակահատվածում Լեհաստանը հյուրընկալեց 1,5 միլիոն փախստականի, այդ թվում՝ Ուկրաինայից։ Մենք մտադիր ենք շարունակել աջակցել Լեհաստանին»։

Երկիր ժամանող շատ ուկրաինացիներ օգտվում են փախստականների ընդունման հատուկ կենտրոնների ծառայություններից, որոնք կազմակերպում են նրանց տեղավորումը երկրի տարբեր շրջաններում։ Հանրապետությունում նման 30 կետ կա, մյուսներին դիմավորում են հարազատներն ու ընկերները։ Լեհաստանում կազմակերպվել է փախստականների համար նյութական օգնության հավաքագրում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական