Միջազգային

Ռուսաստանից Էներգակիրների ներմուծման արգելքի մասին օրինագիծը հավանության է արժանացել

Ռուսաստանից Էներգակիրների ներմուծման արգելքի մասին օրինագիծը  հավանության է արժանացել

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 9-ին հավանություն Է տվել Ռուսաստանից Էներգակիրների ներմուծման արգելքի և Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ՌԴ-ի մասնակցության դադարեցման նպատակով ամերիկացի պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկվելիք միջոցների մասին օրինագծին: Քվեարակության հեռարձակումը տրվել Է օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում:

Նախաձեռնությունը պաշտպանել Է 415 կոնգրեսական, 17-ը քվերակել Է դեմ: Փաստաթղթի համաձայն՝ «պետք Է սահմանվի» ՌԴ-ից ԱՄՆ Էներգակիրների, այդ թվում նավթի և գազի «ներկրման արգելք»: Բացի դրանից, ամերիկացի պաշտոնատար անձանց կարգադրվում Է քննարկել քայլեր «ԱՀԿ-ին ՌԴ-ի մասնակցությունը դադարեցնելու նպատակով»: Առայժմ չի ճշտվում, թե օրինագիծը երբ կքննարկվի ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական