ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Ուկրաինային շտապ 13,6 մլրդ դոլար տրամադրելու, ինչպես նաև մինչեւ սեպտեմբերի 30-ը ԱՄՆ-ի պետական ծրագրերի աշխատանքի աջակցության համար 1,5 տրլն դոլար հատկացնելու և կառավարության փակումը թույլ չտալու օգտին։ Այդ մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը։
Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել լայնածավալ հատկացումներին երկկուսակցական քվեարկությամբ՝ օրենքն ուղարկելով Սենատ, որը պետք է միջոցներ ձեռնարկի մինչև ուրբաթ կեսգիշեր։ Օգնությունն Ուկրաինային նախատեսված է նրա զինված ուժերին աջակցելու և քաղաքացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նշել է, որ 13,6 մլրդ դոլարը, հավանաբար, օգնության ցուցաբերման ավելի լայն ջանքերի ընդամենը մի մասն է։