ՌԴ-ի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի շփումը պլանավորվում Է: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ պլանավորվում Է, որ մարտի 9-ին Լավրովն ինքնաթիռով կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի համաժողովին: «Պլանավորվել են մի շարք երկկողմ հանդիպումներ, դրանք բոլորը հրատապ են և հաստատվել են։ Այդ միջոցառումների շրջանակներում, խորհրդաժողովի պայմաններում, իսկապես, պլանավորվել Է հանդիպում, այդ շփումը պետք Է տեղի ունենա արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Կուլեբայի միջեւ, մարդ, որը ներկայացնում Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը»,-ասել Է Զախարովան՝ «Սպուտնիկ» ռադիոյի եթերում: